Cosmo.am-ը գրում է.
Տարիքի հետ տղամարդու ցանկությունները որոշակի, երբեմն` անսպասելի փոփոխությունների են ենթարկվում:
Ընդհանուր առմամբ, սեքսի գաղափարն իսկ բավարար է տղամարդուն երջանկացնելու համար: Մերկ և պատրաստակամ աղջիկը տղամարդու երազանքների առարկան է ցանկացած տարիքում: Սակայն, ինչպես ցույց տվեց մեր հարցումը, 30 տարին բոլորելուց հետո տղամարդկանց երազած սեքսը փոխվում է:
«Երիտասարդ տղամարդիկ, որպես կանոն, ոգևորություն են ապրում զուտ սեքս ունենալու գաղափարից,- ասում է գիտությունների դոկտոր Յան Քերները: - 30-ից հետո թարմությունն ու ոգևորությունը փոքր-ինչ թուլանում են, և նրանց արդեն հետաքրքրում են նոր հորիզոններ` սեքսուալ ձանձրույթից խուսափելու համար: Բացի այդ, նրանք արդեն շեշտը դնում են հարաբերությունների խորության վրա»: Ամենաուրախալին այն է, որ տարիքի հետ տղամարդիկ ավելի բաց են դառնում էքսպերիմենտների համար, ինչպես նաև` ավելի շռայլ ուշադրության հարցում:
Նոր հպումներ
Եթե 30-ից ցածր տղամարդկանց ընդամենը 23%-ն է դրական տրամադրված աղջկա կողմից հետույքի հատվածում շոյանքներ ստանալուն, ապա 30-ից բարձր տղամարդկանց գրեթե կեսը համաձայնել է, որ դեմ չէր լինի վերապրել այդ զգացումը: «Հասուն տղամարդիկ ավելի լավ գիտեն իրենց մարմնի կարիքները և ավելի պատրաստակամ են` նոր դիրքեր փորձելու, ինչպես նաև` նոր հույզեր ու զգացումներ ապրելու»,- նշում է գիտությունների դոկտոր Իվոն Քեյ Ֆուլբրայթը: Նրբորեն սկսիր մերսել նրա` ամորձիները և հետույքը միացնող հատվածը: Եթե չառարկի, անցիր հետևի մասին:
Նոր դիրքեր
30-ից ցածր տղամարդկանց մեծ մասը նշել է, որ օրալ շոյանքները բավարար են իրենց մոտ սեքսի տրամադրություն առաջացնելու համար: Մինչդեռ 30-34 տարեկան տղամարդիկ այդ առումով տարբերվում են: Նրանց մեծ մասը նշել է, որ սիրած աղջկան օրալ շոյանքներ պարգևելը մեծապես գրգռում է նրանց ու համապատասխան տրամադրություն ստեղծում: «Հասուն տղամարդիկ գիտակցում են, որ հաճույքը կարող է լիարժեք լինել միայն երբ զուգընկերները երկուսն էլ ապրում են նույնը, և երբեմն ներթափանցումները բավարար չեն կնոջը կատարյալ օրգազմի հասցնելու համար»,- նշում է Քերները:
Նոր համատեղ զբաղմունք
Հարցմանը մասնակցած 30-ից բարձր տղամարդկանց 81%-ը խոստովանել է, որ մեծապես գրգռվում է իրենց զուգընկերուհու հետ համատեղ պոռնոֆիլմ դիտելիս, մինչդեռ նման խոստովանություն արել է 30-ից ցածր տղամարդկանց ընդամենը 61%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ