Բայց մի՞թե Արևմւտքը տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում այս փոքրիկ երկրում՝ երկիր, որտեղ իշխող ՔՊ-ի օրոք հայոց նորանկախ պատմության մեջ ամենամեծ թվով քաղբանտարկյալներն են բերդերում ապրում: Ճիշտ է՝ կարծես թե վերջերս փորձում են նրանց թիվը կրճատել, բայց իշխանությունների համար իրական վտանգ ներկայացնող որոշ մարդկանց, ասենք նույն Արմեն Աշոտյանին պահում են բանտված՝ այդպես էլ չպարզաբանելով՝ հատկապես որ մեղքի համար:
Այս գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունն իրականում պետք է բացառապես Նիկոլին, քանի որ Հայաստանի համար գերկարևոր մի շարք երկրներ բավական բացասաբար են վերաբերվում սրան՝ դրա մասնաից երկրներին չդասելով սեփական բարեկամների շարքին:
Բայց Նիկոլը թքած ունի, թե որն է Հայաստանի իրական շահը. նա իշխանության մնալու խնդիր է լուծում ու հասկանում, որ եթե չանի այն, ինչ որ ասում է Արևմուտքը, ապա շատ արագ տեմպերով իրեն փոխարինող կգտնեն ու Հակոբյան Աննային կառավարական դաչաներից ռադ կանեն: Իսկ Աննան շքեղություն է սիրում, բարձրաշխարհիկ, փափկասուն կենցաղ ու լիքը սև խավիար, ուստի Նիկոլը թքած ունի, թե սեփական կնոջ թանկարժեք կյանքի երաշխավորման համար հայ ժողովուրդն ինչպես և որքան է վճարում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել