ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Նիկոլը կիսվել է իր տպավորութուններով՝ գրառում կատարելով «X»-ի իր միկրոբլոգում ու ընդամենը մեջբերելով ավելի վաղ Կառավարության տարածած հայտարարությունը. «Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»:
Իրականում Նիկոլն այս գրառմամբ քորղարկել է Ստոլտենբերգի հետ իր ունեցած զրույցի իրական բովանդակությունը, ինչը տալիս է հիմքեր՝ եզրակացնելու, որ քննարկման առարկա է դարձել հարցերի շատ լայն սպեկտր՝ վերաբերող թե՛ տարածաշրջանային պրոցեսներին, թե՛ գլոբալ աշխարահքաղաքական վայրիվերումներին, թե՛ Հայաստանի վերջնական դիրքորոշմանն այն հարցի շուրջ, թե ում հետ է Երևանն իրականում:
Ինչպես հայտնի է, Ստոլտենբերգը ողջունել էր հայաստանյան «ժողովրդավարությունը» ու այդ կոնտեքստում գովաբանել Նիկոլի կողմից բանակում իրականացվող «ժողովրդավարական բարեփոխումները», ինչն ազդանշան է այն մասին, որ Արևմուտքը հետայսու ևս պատրաստ է երաշխավորել Նիկոլի իշխանությունը, պահել այն ատամներով: Ինչ վերաբերում է բանակում իբր իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին, ապա հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ է նատի ունեցել Ստոլտենբերգը, ասենք թուրքերի ուղղությամբ չկրակելու վերաբերյալ արձակվող հրամաննե՞րը, թե՞ մեկ այլ բան:
Ստոլտենբերգի ուղերձը, դատելով նրա իսկ հնչեցրած շեշտադրուներից, հիմնականում մեկն էր՝ Հայաստանը պետք է լինի ոչ թե ՌԴ-ի այլ Ուկրաինայի դաշնակիցը, քանի որ հակառակ դեպքում կգա Հայաստանի վերջը. նրա այն ակնարկը, որ ՌԴ հաղթանակից կարող են ոգևորվել որոշ բռնապետական սուբյեկտներ՝ գնալով գործողությունների, ուղիղ սպառնալիք էր՝Հայաստանին:
Ի՞նչ կանի Հայաստանի տարածքները թուրքին տվող Նիկոլը կամ ի՞նչ սցենարով կտա դրանք, պատերազմո՞վ, թե՞ խաղաղ ճանպահով: Նաև թերևս հենց այս հարցը պարզաբանելու համար էր Ստոլտեբերգը Կովկաս այցելել՝ համաձանեցնելու պլանը: