Բաղանիսն ու Ոսկեպարը միայն բաղանիսցունը կամ ոսկեպարցունը չէ` բոլորինն է, ինչպես Արցախը միայն արցախցունը չէր, այլ ամբողջ հայությանն էր:
Ասել, որ ՔՊ-ն է այնտեղ հաղթել ընտրություններում ու նորմալ է այն ինչ տեղի է ունենում, ես կտրականապես համաձայն չեմ: Նախ, որովհետև բացի ՔՊ-ին քվեարկած «աննորմալներից», այնտեղ ձայն է տարել և´ «Պատիվ ունեմ» դաշինքը, և´ «Հայաստան» դաշինքը, ու որպես ընդդիմություն ում քվե են տվել, մենք պատասխանատու ենք էդ մարդկանց համար ու իրենք մեղավոր չեն, որ իրենց համագյուղացիները խաբվել են կամ էլ հոգով թուրք են: Եվ հետո էլ Երևանում ա հաղթել նաև Նիկոլը, ու՞: Ամբողջ Հայաստանում ա հաղթել, հիմա ի՞նչ, ասենք դե արդարա, եկեք հանձնե՞նք:
Ժամանակ առաջ, երբ ասում էինք, որ Գրիգորի Խաչատուրովին «մեկուսացրեցին», որ Տավուշի գյուղերն ու դիրքերը հանձնեին` չէիք հավատում: Արեցին դա, որովհետև գիտեին, որ գեներալը հրաման չի տալու հետ քաշվելու, իսկ այսօր կա´ այդ հրամանը:
Ասածս ինչ ա: Ոսկեպարով ու Բաղանիսով որևէ բան չի ավարտվելու` հաջորդ կայարանն է Երևանը: Գետաշեն-Գետաշեն երգեցինք, Ղարաբաղ-Ղարաբաղ երգում ենք, իսկ վաղը Երևան-Երևան ենք երգելու, եթե Նիկոլը մնա իշխանության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02arV64W6KRTDrLmcH7wLFDQdUy9Wi6WunkEbSTrxKEyYCD5rJ21Qgk5futNAu4A14l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել