Քրիստոսից հետո երրորդ մարդը

Լուսանկարում պատկերված ընկերը (սոցիալիստ է, պարոն ասելը ճիշտ չի) հավակնում է լինել Քրիստոսից հետո երրորդ մարդը: Սույնով ձեւավորվում է նաեւ յուրահատուկ Սուրբ Երրորդություն՝ Քրիստոս, Ալեքսանյան եւ Ընկեր (պայմանական այսպես կոչենք):

Որերորդ անգամ նրան տեսնում եմ Փակ շուկայի մոտ

ա) ակտիվիստների դեմ խոսելու եւ Ալեքսանյանի գովքն անելու

բ) (չեմ կարող պնդել, բայց...) միգուցե փայ ստանալու: Ա կետի համար:

Եթե Ընկերոջը հիշում եք, նա սոցիալիստ է եւ ուզում էր նախագահ դառնալ: Եվ ասում էր, թե իբր ընտրագրավին է սպասում, թեկնածությունը գրանցելու համար: Երեւի ընտրագրավը Ալեքսանյանը չփոխանցեց:Ընկերը մի մեքենա է վարում, պայթած մեքենա, մուրճումանգաղի պատկերը դրոշմած:

Եթե հիշում եք, նա գնացել էր բանավիճելու Սաշուր Քալաշյանի եւ Անի Քոչարի հետ:

Երեկ էլ Փակ շուկայի մոտ էր ու համոզում էր անցորդներին, որ Փակ շուկան մեր խոսքով ասած բռնաբարելը ճիշտ է եւ սոցիալիստական: Անկեղծ եմ ասում, Ընկերն ապականում է սոցիալիզմը: Ընկերն ասում էր, որ շուկան կառուցել է Սամվել Ալեքսանյանը: Իսկ երբ  նրա զրուցակիացն ասաց, որ Ալեքսանայանը չի կառուցել, այլ շուշաթղթել է, Ընկերը պահը չկորցրեց ու ասաց, որ ինքն է կառուցել, այսինքն՝ սոցիալիստները: Երբ մռութին կերավ, թե՝ դուք շատ երիտասարդ եք, որ կառուցեիք, ասաց՝ ինչ տարբերություն, հայրս ա կառուցել: Ասաց, որ Շուկան սոցիալիզմի ծնունդ է:Ինքը, դա էլ իմացա, մեռնում է ռուսների ու ամեն սովետականի համար: Երբ Զրուցակիցը պատմեց, թե ինչպես է իր դուստրը Ավստրիայում անվճար, իր ուժերով  ընդունվել ու սովորում, Ընկերն ասաց՝ բայց ինչի պիտի հիմա քո աղջիկը Ավստրիայում սովորեր, եւ ոչ թե՝ Սովետական Հայաստանում:

Իր պատկերացումներով, Փակ շուկայի հետ կատարվածը ճիշտ է ու ճշմարիտ: Այսինքն՝ Գրիգոր Աղաբաբյանը, ըստ իրեն, Ընկերոջ պես մտածելով է աաանախագծել Շուկան, բայց մի բանում սխալվել է՝ ետք է կամարները չկառուցեր: Ըստ Ընկերոջ նմանների , իսկ նրա նման Հայաստանում էլ չկա, սոցիալիզմը այն է, երբ օրենքը խախտելով, սրան-նրան փող տալով, ժողովրդի իղձերի վրա թքելով հուշարձան ես ձեւափոխում: Մեղմ ասած: Սոցիալիզմը, ըստ ընկերոջ, պահը չկորցնելն ու փայ ստանալն է:Ընկերը հրաշալի պատկերացնում է, թե ինչ են մի օր անելու իր հետ մյուս սոցիալիստները՝ ինչ արեց Ալեքսանյանը Փակ շուկայի հետ:<Կամար> առ <կամար> քանդելու են:

<Տակի հարկում> էլ <ստայանկա> սարքեն:Հա, նաեւ շուշաթղթեն:

Տոժե մնե... Զյուգանով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել