Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն այն մասին են, թե ո՞ւր է շարժվելու Հայաստանը: Եվրոպա՞, ԱՄՆ, թե՞ մնալու է իր տեղում, բայց արդեն «կոտրած տաշտակի» առաջ:
Հայաստանի «եվրոպական ապագա»-ի որոշ նրբերանգներին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան։
Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ»,- գրում է Արմեն Աշոտյանը:
Եվ իսկապես, ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։
Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը: Դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0xwC8FB8S1FM7KYGt8drmcuHY32fd9TmaZN5AYPuCqc2toRRv9ZV3e6Ggby98Ntnpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել