Hraparak.am-ը գրում է․

Հայաստանում 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 165 է:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պնդմամբ՝ 2024-ին  հաստատված վարակման 165 դեպքից 108-ը երեխա է, 57-ը՝ մեծահասակ: 18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել