ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը:
Վարչապետի տիկնոջ հետ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը` Մարիամ Մարգարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը` Աննա Գրիգորյանը:
«Նռան գույնը» պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին:
Հեղինակները նպատակ են ունեցել համադրել հայկական ավանդական և ժամանակակից պարը և երաժշտությունը:
Միջոցառումը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Լիոնի Մետրոպոլի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Լիոնում Հայաստանի հյուպատոսության կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել