ArmLur.am-ը գրում է․
Այսօր հայտնի դարձավ, որ մարտի 14-ի գիշերը Երևանի Ֆուչիկի փողոցում հնչել են կրակոցներ:Կրակոցներից վնասվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան:
ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ՝ պարզելու ի՞նչ առնչություն ունի միջադեպի հետ:
-Պարո՛ն Խանդանյան, ձեր մեքենան կայանված է եղել միջադեպի վայրում, որտեղ կրակոցներ են հնչել: Դուք ի՞նչ առնչություն ունեք դրա հետ, ինչու՞ էր ձեր մեքենան այդտեղ։
-Դեպքը ինձ հետ որևէ կապ չունի, իմ մեքենան պարզապես կայանված է եղել այնտեղ։
-Իսկ միջադեպի մասնակիցներին ճանաչու՞մ եք, ովքե՞ր են նրանք:
-Բացարձակ չեմ ճանաչում, առավոտյան եմ իմացել, որ նման միջադեպ է եղել, քնած եմ եղել այդ ժամանակ:
-Իսկ մեքենան ի՞նչ վիճակում է:
-Չեմ տեսել, չգիտեմ: Ինչ-որ ծակեր են եղել մեքենայի վրա: Հիմա քննչականում է, իրավապահների տիրույթում, ուսումնասիրում են: