Hraparak.am-ը գրում է․
«Մորուքավոր կին» մականունը ստացած երգչուհի Կոնչիտա Վուրսթը վաղուց հրաժարվել է կնոջ կերպարից։ Կարծես թե, Կոնչիտան կրկին վերադարձել է հին կերպարին ու Թոմաս Նոյվիրթ դարձել։
The Sun-ի հետ հարցազրույցում Կոնչիտան նշել է, որ «սպանել» է «մորուքավոր կնոջն» ու վերադարձրել «Թոմին»։
«Ես հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի։ «Եվրատեսիլում» հաղթելուց հետո ես ցանկանում եմ ինձ ցույց տալ, այլ ոչ Կոնչիտային»,- ասել է Վուրսթը։
Նշենք նաև, որ Կոնչիտան փոխել է իր զգեստապահարանն ու այժմ տղամարդկանց հագուստ է հագնում, սակայն մի բան անփոփոխ է՝ նա դեռ կատարյալ սանրվածք ու դիմահարդարում ունի։
Հիշեցնենք, որ Կոնչիտա Վուրսթը 2014 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրել է Ավստրիան ու հաղթել՝ Rise Like a Phoenix երգով։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/37fa897c02403e709f79045ffd3cc43b
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել