Երբ նայում եմ, թե ինչի է վերածվել մեր դատական համակարգը, զզվանքս գալիս է, որովհետև այնպիսի տպավորություն է, ասես Սուդանի պես երկրում ենք ապրում: Այլ կերպ չի կարելի որակել այն բեսպրեդելը, որը տիրում է մեր դատարաններում ու ինքս սկզբունքորեն դեմ եմ Տիգրան Առաքելյանին դատելուն: Սա իշխանությունների արած ամենամեծ տականքությունն է: Ի՞նչ է նշանակում կասկածելի մեղադրանքով մարդուն 6 տարվա ազատազրկման դատապարտելը, երբ միևնույն միջոցին ազատ են արձակվում մարդ սպանած վիժվածքները, ինչ է թե իրենք Լիսկայի ոդրյակն ու թիկնապահն են: Ինչպե՞ս ես հավատամ նման դատական համակարգի արդարադատությանը, ինչպե՞ս ես հարգեմ այն իշխանություններին, ովքեր նպաստել են այսպիսի բեսպրեդելի արմատացմանը: Մյուս կողմից էլ, երբ նայում եմ, թե ովքեր ու ինչպես են Տիգրանին պաշտապանում, հասկանում եմ, թե ինչու են իշխանություններն այսքան արխային անում ինչ մտքներին փչի:

Ախր բացատրեք ինձ՝ նվաստիս, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը սթափեցնող ու վերահսկող դեր ունենա այս հարցում իշխանությունների վրա, երբ ընդդիմության առաջամարտիկներն իրենք են կասկածելի որակների ու վարքի տեր: Խոսեմ նույն Տիգրան Առաքելյանի օրինակով. ֆեյսբուքյան ամենաուժեղ հռետորաբանությունն ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի հնչում է Հովհաննես Ազոյանի կողմից... ու այստեղ իմ բանականությունը խորը ճգնաժամի մեջ է ընկնում, որովհետև ես գիտեմ, որ ցիվիլ երկրներում գրեթե ամեն ինչում արմատական ընդդիմադիրի կարգավիճակում հանդես եկող մարդը չի՛ կարող վայելել նույն իշխանությունների հովանավորչությունը, լինել նույն իշխանությունների ենթակայության տակ գտնվող հասարակության թոփային աստղը, ում դեմքը չի կորում հեռուստաէկրաններից: Չի լինում այդպես, պարոնա՛յք: Բա ո՞ւր կորավ Ձեր սկզբունքայնությունը, ո՞նց կարող ես դու սկզբունքորեն պայքարել իշխանությունների դեմ ու միևնույն ժամանակ վայելել նույն այդ իշխանության հովանավորչության շնորհիվ ստացվող արգասիքները՝ փողը, հայտնությունը, փիառը...

Սակայն Ազոյանի օրինակը դեռ փառք է, ի վերջո այս մարդու անձնական որակների մասով բան չեմ կարող ասել, որովհետև նոր եմ սկսել հետևել նրա գործունեությանը, իսկ այ մեկ այլ «ընդդիմադիր» «սոխակ»՝ Ալեն Սիմոնյանը արդեն մի քանի տարի շարունակ պարբերաբար հայտնվում է տեսադաշտումս: Մեկ անգամ ևս, բացատրեք ինձ՝ նվաստիս, թե ինչպե՞ս կարող է այս անտեսակետ ու կոմֆորմիստ անձը, ով հայտնի է նրանով, որ ամեն չնչին բանի մեջ, ամեն նախաձեռնության մեջ սեփական փիառը անելու հնարավորություն է փնտրում, ի խորոց սրտե, ազնվորեն ու արդյունավետ պաշտպանել Տիգրան Առաքելյանին: Գուցե դա նորմալ է մեր օրերում, բայց իմ բանականությունը կրկին անգամ խորը ճգնաժամում է հայտնվում, երբ նախկին ՄԻԱԿ-ական, նախկին ՀԱԿ-ական, նախկին ժառանգական ու էլի հազար հատ թիմ նախկին սարքած մարդը, ում ամեն անգամ արտաքսել են իրենց շարքերից աննկարագրելի նախանձ լինելու ու պարբերաբար ընկերների ոտքի տակը փորելու բնավորության համար հիմա էլ բաց նամակներ է գրում ֆեյսբուքում ու հանդես է գալիս անձնական երաշխավորությամբ Տիգրանի համար: Լավ, այս տղան մի՞թե մտածում է, որ մարդիկ այդքան հիմար են ու նրանց հիշողությունն այդքան կարճ է: Թե՞ կարծում է՝ բոլորը Գռզոյի պես են, ում կարելի է հեշտությամբ համոզել, որ լատինատառ հայերենի մոլի երկրպագուին ու հայերեն ուղղագրությունից բացարձակ հեռու անձի ամսագրի խմբագիր նշանակի: Ալենի հայերենի ուսուցչուհին երևի կատվաց է ստացել այս լուրից: Ալենը՝ խմբագիր: Ծիծաղելի՞ է չէ՞ հնչում: Նիկոլը մի քանի անգամ սրա տեղը հոդված գրեց, լրիվ դերի մեջ է մտել: Ախր մեր հզոր ընդդիմադիր Ալենին ճանաչող յուաքանչյուրը գիտի ալենի ինտելեկտուալ թույլ կարողությունների ու անգրագիտության մասին: Ու հիմա բոլորով թաքուն հռհռում են դեղնակտոից խմբագրի խմբագրականներից:

Ես հասկանում եմ, որ տեսականորեն հնարավոր է, որ Գռզոն էլ ուզենար ընդդիմադիր դաշտում իր անձնական Մենուային ունենալ, բայց այսպիսի սխալ ընտրություն անել… Ախր նման դավաճանին թիմ ընդգրկել ինչպե՞ս է կարելի: Ախր նա օր ու գիշեր Գռզոյի փողերին տիրանալու մասին է երազում ու հիմա էլ նրան է մտածում քցի: Ալխիմիկում մի լավ խոսք կա. Այն ինչ մի անգամ եղել է, երկրորդ անգամ կարող է չլինել. Բայց այն ինչ երկու անգամ է եղել, հաստատ երրորդ անգամ էլ կլինի: Գռզոն երևի դեռ չգիտի, թե իր ստեղծած ակտիվիստն ինչեր է խոսում ընկերների մոտ իր մասին: Կիմանա…

Կա մարդկային մի տիպ, որը եթե հնարավոր լիներ հայելու իր արտացոլանքից հղիանալ, կհղղիանար: Այս առումով, գործ ունենք բազմազավակ հոր հետ, ով սաղ պարերը պարելուց հետո, բոլոր հնարավոր ու անհնար ակցիաներում ու միջոցառումներում փիառվելու շանսը բաց չթողնելուց հետո ակտիվորեն լծվել է Տիգրան Առաքելյանի հարցին, որպեսզի հիմա էլ այստեղ փիառվի և դա օրինաչափ է, քանի որ երբ մարդն այսքան անսկզբունքային ու փառամոլ է, ապա նրա համար միևնույն է թե ինչպես պիառվել, կարևորը փիառն է: Անհասականալի է միայն այն, թե ինչո՞ւ են ընդդիմադիր դաշտում մեծամասնություն կազմող ադեկվատ ու ազնիվ մարդիկ, ովքեր կապված են Տիգրան Առաքելյանի գործին ու անձամբ Առաքելյանին, թույլ տալիս ու հանդուրժում, որ նման անփառունակ կերպարները իրենց վրա վերցնեն իբր թե արդարության առռաջամարտիկի դերը և աստիճանաբար անլրջացնեն ու վնասեն Տիգրան Առաքելյանի գործին... Թե նրանց էլ է որոշ օլիգարխների փողերը սկսել կուրացնել: 
Ես քեզ այս ազնիվ տղայի հաշվին PR-վել չեմ թողնելու Ալեն: Այս անգամ չի հաջողվելու, դա լավ հիշիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել