Մենք նախորդ տարի հուլիսին հայտարարություն էինք հրապարակել, որտեղ պարզ ներկայացրել էինք, որ մինչև 2030թ բուհերի խոշորացման միավորման կոնտեքստում քննարկումներ ենք սկսում և առաջարկել, որ բուհերը մինչև այս տարվա փետրվար ներկայացնի իրենց դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրը օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել