Հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ որոշվեց գնալ տրանսպորտի ուղեվարձի թանկացման ճանապարհով՝ նկատի մունենալով հանրության ոչ բարվոք սոցիալ-տնտեսական վիճակը՝ ՔՊ-ական Փամբուխչյան Արմենն ասել է, թե կատարվածին «թանկացում» անունն են տալիս միայն ընդդիմությունն ու ինչ-որ մարդիկ,այլ ոչ թե հասարակությունը. իրենք շփվել են մարդկանց հետ ու համոզվել, որ մարդիկ պատրաստ են ավելիով  մուծվել: 

 

Ո՞ւմ հետ է շփվել Փամբուխչյան Արմենը կամ առհասարակ որևէ ՔՊ-ական: Կամ այդ ո՞ր օրվանից են ՔՊ-ականներն անցել հասարակության հետ ուղիղ, ազատ շփման, երբ հայտնի, թե նույն այդ հասարակությունն ինչ կարծիք ունի սրանց վերաբերյալ: 

 

Ավինյան Տիկոն ուղղակի ֆոկուս է արել՝ իրեն Կոպերֆիլդի տեղը դնրած: Փաստացի ուղեվարձը դարձրել են 150 դրամ, սակայն դա արել են այնպես, որ շատ չճչա: Ընդ որում՝ եթե քաղաքացին ամսական կտրվածքով տրանսպորտից օգտվում է ընդամենը մի քանի անգամ, ապա նա էլի պետք է ստիպված լինի վճարել ամսական մոտ 9000 դրամ:  

 

Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ուղղակի վերցնեին ու ուղեվարձը 150 դրամ սարքեին, հարցը վերջանար-գնար: Բայց ոչ, այնպես են արել, որ շատ չճչա, որ բողոքավորները իբր քիչ լինեն: 

 

Չնայած այսօր Հայաստանն այնպիսի վիճակում է, որ տրանսպորտի գնի ուղեվարձի թանկացումը կամ էժանացումը չի կարող շատ մեծ խնդիր համարվել. դեռ հարց է ՝ մինչև աշուն երկիր կմնա՞, թե՞ «Արևմտյան Ադրբեջան» կդառնա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել