ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է.
«...Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը` նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում` որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:
Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում: Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:
Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0Gx7Xn7Vd38dvyfjWPjVjdfedPbwLkr8UPbwWqKQWTmMe6LQL7mbnwZGw2Q5MmJqgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել