Երեք իմաստուն վիճեցին այն բանի մասին, թե ինչն է ավելի կարևոր մարդու համար՝ նրա անցյալը, ներկան թե ապագան: Նրանցից մեկն ասաց՝
— Իմ անցյալն է ինձ դարձնում այն մարդը, ինչ ես կամ: Ես գիտեմ այն ամենը, ինչ սովորել եմ անցյալում: Ես հավատում եմ ինձ, որովհետև ես լավ եմ կատարել շատ գործեր անցյալում: Ինձ դուր են գալիս մարդիկ, ում հետ ես լավ եմ զգացել անցյալում, կամ նրանց նմանները: Եվ հիմա նայելով Ձեզ, և տեսնելով Ձեր ժպիտները ես սպասում եմ Ձեր առարկություններին, որովհետև մենք առաջին անգամ չէ, որ վիճաբանում ենք, և ես արդեն գիտեմ, որ Դուք սովոր չեք համաձայնել ինչ-որ բանի հետ առանց առարկությունների:
— Այս ամենի հետ հնարավոր չէ համաձայնվել, — ասաց մյուսը, — եթե Դու ճիշտ լինեիր, ապա մարդը դատապարտված կլիներ իր ամբողջ կյանքի ընթացքում սարդի պես նստել իր սեփական սովորույթների սարդոստայնի մեջ: Մարդը ստեղծում է իր ապագան: Կարևոր չէ, թե ինչ գիտեմ կամ կարող եմ հիմա – ես կսովորեմ այն, ինչ ինձ պետք է լինելու ապագայում: Իմ պատկերացումը այն մասին, թե ինչպիսին եմ ուզում դառնալ մի երկու տարուց, շատ ավելի իրական է, քան հիշողությունները այն մասին թե ինչպիսին եմ եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները այժմ կախված չեն նրանից, թե ինչպիսին եմ ես եղել, այլ կախված են նրանից, թե ինչպիսին եմ ես պատրաստվում դառնալ: Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր նման չեն նրանց, ում հետ ես ծանոթ եմ եղել նախկինում: Իսկ Ձեզ հետ զրուցելը հետաքրքիր է, որովհետև ես ակնկալում եմ այստեղ հետաքրքիր բանավեճ և մտքերի անսպասելի շրջադարձներ:
— Դուք բոլորովին ուշադրությունից բաց եք թողել, — խոսեց երրորդը, — որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Եվ անկախ այն բանից, թե հիշում եք Դուք անցյալի մասին, թե երազում ապագայի մասին, Դուք տեղի ունեք միայն ներկայում: Միայն ներկայում է հնարավոր ինչ-որ բան փոխել սեփական կյանքում – ոչ անցյալը, ոչ էլ ապագան մեզ ենթակա չէ: Միայն ներկայում է հնարավոր լինել երջանիկ՝ անցյալի մասին հիշողությունները տխուր են, ապագայի սպասումները՝ տագնապալի:
Ջորջո դե Կիրիկո "Օրվա և ժամանման հանելուկը" 1912