Armenpress.am-ը գրում է.

Ուելսի արքայադուստրը ներողություն է խնդրել «շփոթության» համար, որ առաջացրել է նրա կողմից խմբագրված լուսանկարի հրապարակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Արքայադուստր Քեթրինը մայրերի տոնին հրապարակել էր իր և իր երեք երեխաների լուսանկարը, որը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Սակայն ավելի ուշ 5 լրատվական գործակալություններ, մասնավորապես՝ PA-ը, Getty Images-ը, AFP-ն, Associated Press-ը և Reuters-ը հեռացրել էին լուսանկարն իրենց հրապարակումներից՝ պատճառաբանելով, որ այն խմբագրված է։ Associated Press-ը նշել էր «արքայադուստր Շառլոտի ձախ ձեռքի անհամապատասխանությունը»։

im-935974.jpg (208 KB)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել