Ես, անշուշտ, ուրախ եմ, որ խորհրդարնական կուսակցություններից ՙԺառանգությունը՚ դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը եւ այդ օրակարգով հանրահավաք է անցկացնում սեպտեմբերի 20-ին:
Սակայն ինձ մտահոգում է, որ մեզանում կատարելապես արժեզրկվել է հանրահավաքի ինստիտուտը:
Դրանում մեղքի բաժին ունի նաեւ ընդդիմությունը, որն ամեն սպասվող հանրահավաքի մարդաշատությունը ապահովելու նպատակով՝ ՙվճռական գործողություն՚ է խոստացել:
ՙՎճռական գործողություն՚, որպես կանոն, չի եղել, որովհետեւ քաղաքականություն կոչվածը ավելի բարդ համակարգ է, քան՝ առանձին վերցրած հանրահավաքը:
Եթե քաղաքական ուժը չունի գործողությունների բազնահարթակ ծրագիր, ապա հանրահավաքը, նույնիսկ՝ ամենաազդեցիկ, ոչինչ որոշել չի կարող:
Ինչեւէ, քաղաքական ուժերի վարքագիծը հասարակության մոտ՝ հանրահավաքների հարցում, ձեւավորել է խոտոր մտայնություն:
Եթե հանրահավաքը չի վերջանում դեպի Բաղրամյան երթով, ապա ամենաբոնդակալից խոսքը նույնիսկ կարող է համարվել ՙջուր ծեծոցի՚:
Թե քաղաքական ուժերը եւ թե հասարակությունը պետք է գիտակցեն, որ ժամանակակից հեղափոխությունները հրապարակներում եւ կառավարական շենքերի գրավումով չեն արտահայտվում:
Եթե մենք գանք այդ գիտակցության, հանրահավաքը կընկալվի որպես հանրահավաք՝ ազատվելով ՙվճռորոշ,՚ ՙկրիտիկական զանգված՚, ՙճակատագրական՚ եւ այլ բնորոշումներից:



