Այս պատկերն ունեցած երկրի ՄԻՊ-ն ու ՆԳ նախարարը կանանց տոնն են շնորհավորում, խոսում կանանց իրավունքների պաշտպանությունից։ Այս պատկերի համար ոչ մի հաստագլուխ բերետավոր չի պատժվել, դեռ մի բան էլ ծնողների վրա էին գործ բացել...
Էս երկրում վաղուց դադարել են տոները տոն լինելուց։ Ամեն բան ապականվել է, պղծվել։ Էս թանձր մթնոլորտուն դժվար ա ուղեղն անջատել ու ձևացնել, թե ամեն բան առաջվանն է։
Ես շատ ճռճռան բառեր չեմ գրի, պարզապես բոլոր պահանջատեր մայրերին ու քույրերին իրենց վրեժի ծարավի հագեցում եմ մաղթում, իրենց անսահման ուժ ու առողջություն եմ մաղթում, որ տեսնեն էն պայքարի վերջը, որը սկսել են իրենց զավակները։
Այս պատկերն ունեցող երկրում ձևացնել ու ասել, որ կանանց իրավունքները պաշտպանված են, ցինիկություն ա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0jf9TS7BEA4Nh8P2skunYUSod4skpo7Wo56BqNkdn9t6yNCEZicSyH7ypEh6CQxp4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել