Hetq.am-ը գրում է․

««Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից: 

Հիշեցնենք, որ մինչեւ 2023 թ. նոյեմբեր «Ֆլայ Արնան» ուներ 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB եւ EK-YRC: Նոյեմբերի 9-ին EK-YRC-ն Երեւանից մեկնել էր Շարժա, իսկ նույն ամսվա վերջին ապագրանցվել էր հայկական ռեգիստրից ու հետո մտցվել ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ (արաբական գրանցումը՝ A6-AQH): Ներկայում A6-AQH-ն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:

Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն եւս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն եւս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել