Hraparak.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր զորքերը չեն ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ պատերազմի համար, Կիևը միայն զենք է խնդրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հաստատի Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլարի նոր օգնության ֆինանսավորումը։

Միաժամանակ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակամարտության հենց սկզբից հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա։

«Նախագահ Զելենսկին նման հարցով չի դիմել։ Նա միայն միջոցներ և հնարավորություններ է խնդրում»,- ասել է Քիրբին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել