Գռզոն, ԱԺ-ում երեկ խոսելով IT ոլորտի մասին ու արձանագրելով, որ ռելոկանտներն արագորեն հեռանում են Հայաստանից, առաջարկություններով է հանդես եկել, թե ինչպես կարելի է այդ մարդկանց այստեղ պահել, ինչպես պետք է անել, որ ոլորտն անկում չապրի: Գռզոյին, մասնավորապես, խնդրահարույց է թվացել այն հարկային քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանում հատկապես ինքնազբաղ կարգավիճակ ունեցող սուբյեկտների նկատմամբ:
Գռզոյի անհանգստությունը տեղին է. ըստ որոշ տվյալների՝ ներկայումս Հայաստանում մնացել է մոտ 15000 ռելոկանտ, և սա՝ այն դեպքում, երբ նրանց թիվը ժամանակին հաշվվում էր ավելի քան 100000,եթե ոչ ավելին: Փաստ է նաև այն, որ ժամանակին Հայաստան եկած ռուս ծրագրավորողներն այստեղից հիմնականում մեկնում են Վրաստան ու Թուրքիա: Իսկ պատճառն այն է, որ այդ երկրներում գործում են շատ հստակ ձևակերպված հարկային արտոնություններ նրանց նման մարդկան համար, որոնք ոլորտը կենսունակ են պահում: Արդյունքում տարածաշրջանային սուր մրցակության պայմաններում Հայաստանը հայտնվել է հետնապահ դիրքերում, ինչը, բնականաբար, իր հետևից բերում է ոչ միայն IT ոլորտի, այլև ընդհանուր տնտեսական անկում:
Միանգամայն բնական հարց է առաջանում՝ հնարովր չէ՞ր, արդյոք, մի փոքր պակաս ժլատ գտնվել ու հարկային արտոնություններ սահմանել այնպես, ինչպես դա արել են նույն Թուրքիան ու Վրաստանը: Ի՞նչ է, նրանց փող պետք չէ՞, բայց հասկացել են, որ «քերելով» հեռուն չեն գնա, քանի որ ծրագրավորողներին, որոնք գլոբալիզացված աշխարհում չունեն աշխարհագրության խնդիր, պետք է կարողանալ գայթակղել, այլ ոչ թե վանել:
Բայց Նիկոլից ակնկալել, թե նա կարող է այս հարցում կրեատիվություն դրսևորել, հիմարություն է: Եթե կրեատիվություն դրսևորեր ու ճիշտ հարկային քաղաքականություն տաներ, այսօր նույն Թուրքիան Հայաստանից արտագաղթած ծրագրավորողների հաշվին հավելյալ տնտեսական օգուտներ չէր քաղի: Իսկ դա Նիոլի համար սկզբունքյաին հարց է, որը նա հաջողությամբ լուծել է. սիրում է թուրքերին: Եթե մի երկրում խոսվում է նույնիսկ արտագնա աշխատողներին ներսում հարկելու մասին, այլ բան արժե՞ր ակնկալել: Բա Ավինիան Տիկոյի ենթակաների միլիարդավոր պարգևավճարների հարցն ինչպե՞ս լուծեն, եթե հարկային արտոնություններ պիտի սահմանեն:
Այնպես որ՝ փոխարենը ԱԺ-ում խելացի թվալու, Գռզոն լավ կանի Նիկոլի հետ «ծուռ նստի ու դուզ խոսի»՝ համոզելով առավել ճկուն հարկային քաղաքականություն վարել ու թուրքերի «ջրաղացին ջուր չլցնել»:
Գռզոն, իհարկե կաներ, բայց խնդիրն այն է, որ նա էլ իր հաշիվներն ունի թուրքական պետության հետ…