Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ օրենսդիր և գործադիր, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինծառայողներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ և այլք։
Միջոցառումը կհեռարձակվի այսօր Հանրային հեռուստաընկերությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid02z8kXE47zfyihriLNEkMBW7RCVkCs7HdA2SmbUrJZoxgezcC2VeMM3cV2UApvYm29l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել