Եռաբլուրում լրագրողների հետ հարցազրույցից հետո տեսախցիկը ֆիքսել է Միքայելյան Սասունի խոսքերն այն մասին, որ այս երկիրն իրականում լրագրողներն են քանդել:

Սասունն այս խոսքերն ասել է՝ չիմանալով, որ իրեն շարունակում են նկարահանել՝մի տեսակ ազարտի մեջ ընկնելով ու սրամտելով:

Սասունը Նիկոլի՞ն է նկատի ունեցել, երբ հայտարարել է, թե երկիրը լրագրոնղներն են քանդել: Խնդիրն այն է, որ հայոց պատմությունը չի ճանաչում ևս մեկ լրագրողի՝ բացի Նիկոլից ու նիկոլականներից, որ երկիր քանդած լինի: Սասունն ակնհյատորեն սեփական ենթագիտակացկանից բխող խոստովանությաբ է հանդես եկել, բաց այնպես, որ այնքան էլ չհասկացվի՝ ում է նկատի ունեցել. շեֆի մոտ «կռուտիտի» տեղ է թողել:

Իրականում Սասունի խոսքերի տողատակը բացահայտում են փաստերը. ուսանողական տարիներից ցայսօր լրագրող Նիկոլը փորել ու դեռ փորելու է Հայաստանի տակը: Հայաստանին չեն վնասում այն լրագրողները, որոնք սասուններից պահանջում են հաշվետվություն՝ երկրում կատարվողի վերաբերյալ՝ երբեմն նրանց գցելով նեղը, այլ քանդում են այն ՔՊ-ականները, որոնք լրագրող եղած օրվանից մինչև այսօր «թելում են թուրքի թելը»՝ Արցախը բալաստ համարելով:

Գիտե՞ք՝ Սասունը չգիտի՞ սրա մասին: Բայց ի՞նչ անի, փողի հանդեպ մոլուցքը խեղդում է՝ ստիպելով չտարանջատվել հայրենիքի դավաճանների թիմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել