400 գ տավարի կամ հավի աղացած մսին խառնել քերած 1 ոչ մեծ գլուխ սոխ, 1 պճեղ սխտոր, համեմ, աղ և սև պղպեղ, խառնել: 2 ձուն խաշել և մանր կտրատել, ավելացնել 3 ճ. գդալ թթվասեր, աղ անել, համեմ կտրատել, 2 հատ փոքր կարտոֆիլը մաքրել և քերել, եթե ջուր դուրս տա, քամել: 1 հատ մեծ գլուխ սոխը մանր կտրատել ու տապակել, թողնել՝ սառչի: Մսից կոտլետներ ձևավորել, շարել յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա, յուրաքանչյուրի վրա տապակած սոխ դնել, հետո թթվասերով ձու, քերած կարտոֆիլ, աղ և պղպեղ անել: Ստացված «դեզերը» ծածկել քերած պանրով (լոռի , հոլանդական...) և թթվասերով: Եթե տապակի մեջ տեղ մնա, կտրատած, աղ և պղպեղ արած կարտոֆիլ շարել, որ մսի հետ տապակվի: Տեղափոխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոց մոտ 40 րոպեով, մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել