Հայաստան այցելած Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստան-Հունաստան-Հնդկաստան-Ֆրանիա քառակողմ ռազմական դաշինք ձևավորելու մասին՝ ուղղակիորեն չհստակեցնելով,սակայն,թե ինչ նպատակով է այդ դաշինքը ստեղծվում: 

 

Անկասկած, քառակողմ դաշինքի ձևավորումը պայմանավորված է Թուրքիային հակազդելու ձգտմամբ. Ֆրանսիան խնդիր ունի Թուրքիայի հետ՝ Միջերկրականում գտնվող ռեսուրսների հետ կապված և ոչ միայն, Հունաստանի հանդեպ Էրդողանը վարում է ընդգծված ագրեսիվ քաղաքականություն՝ սպառնալով հույներին ծովը նետել, Հնդկաստանը խնդիր ունի Պակիստանի ազդեցության զսպման՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ու Հնդկաստանի թշնամու սերտ հարաբերությունները, դե իսկ Հայաստանի մասին խոսելը թերևս ավելորդ է: 

 

Սա, անասկած, լավ նորություն է՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակն ու Մոսկվայի սահմանափակ կարողությունները, սակայն իրականում ամեն բան այնքան էլ անամպ չէ. հարց է՝ Նիկոլն իր միջազգային գործընկերների հետ հարաբերոթյուններում որքանո՞վ է անկեղծ, երբ հայտարարում է Թուրքիայի դեմ ստրատեգիական դաշինքի մաս կազմելու պատրաստակամութան մասին: 

 

Խնդիրն այն է, որ ՔՊ-ն, որպես ՀՀ իշխող ուժ, լի է թուրք-ադրբեջանական գործալաներով կամ առնվազն ազդեցության գործակալներով: Անդոնը, Դավոյան Արփոն, Կարապետյան Մարիշը թուրքական կրեատուրայի միայն երևացող կողմն են, մինչդեռ ակնհայտ է, որ այս մի քանի հոգով հայատյաց ՔՊ-ականների շրջանակը չի սահմանափակվում: Դե իսկ ամենամեծ ագենտը ինքը՝ Նիկոլն է, և դրանում հազովելու համար ընդամենը պետք է կարողանալ վերլուծել նրա պահվախծքն ու հայտարարությունները ոչ միայն վարչապետ եղած ժամանակ, այլև՝ լրագրող ու հեղինակ: 

 

Սա նշանակում է, որ քառակողմ դաշինքում կա թուրքական «կռոտ», ինչն էլ իր հերթին մեծ հարված է դառնալու այդ դաշինքին հենց ներսից: Նիկոլն անձամբ է զեկուցելու Էրդողանին ու Իլհամին, թե մյուս երեք երկրներն ինչ են ծրագրում, ինչպես ու երբ, բայց ձևականորեն համարվելու է  դաշնակից: 

 

Հայաստանն  այսօր որևէ մեկի համար վստահելի գործընկեր կամ դաշնակից չի կարող լինել. թուրքերն այստեղ խորն արմատներ են գցել՝կարողանալով իրենց ագենտին իշխանության բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել