ՀՀԿ փոխնախագահ Արմենն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հոդվածով անդրադարձել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցին, որը միանշանակորեն «սառը ցնցուղ» է հայաստանյան իշխանության համար և ասեղ անընդհատ փչվող «ժողովրդավարական բաստիոն»-ի պայթյունի համար:
Ինքս անկեղծ ասած հպանցիկ էի զեկույցը կարդացել, սակայն Արմենը բոլոր մանրամասներով ջարդել է կեղծ ժողովրդավարության բոլոր միֆերը:
Հատկապես ուշագրավ է զեկույցի` դատական համակարգին վերաբերվող հատվածները:
«Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ` 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից:
Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով:
Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:
Ի՞նչն է պատճառը, որ մի կողմից Արևմուտքը շոյում է ՀՀ իշխանության գլուխը, իսկ մյուս կողմից այսպիսի զեկույց:
Ըստ Արմեն Աշոտյանի, որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0kXi4VmRNnvRNsALrrU5Lm2BT7eqJM4z3GZ8fGWmVLK9MEwgGVC3jshcGxomALKKQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել