Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի մարզերից մեկում 50-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել աուտիզմ ունեցող կնոջը, սակայն տուժողի քույրը միջամտել է։ Այժմ 50-ամյա տղամարդուն սպասվում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով։

Այսպես, «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ 2024թ հունվարի 24-ին։ 50-ամյա տղամարդը նախապես տեղյակ է եղել, որ «աուտիզմ» ունեցող կինը տանը միայնակ է, գնացել է նշված հասցեն՝ նպատակ ունենալով անօգնական վիճակում գտնվող կնոջ հետ հարաբերություն ունենալ։ Տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է բազմոցին պառկած աղջկան, սակայն տուժողի քույրը հայտնվել է դեպքի վայրում՝ պահանջելով հեռանալ տանից, որից հետո տղամարդը դիմել է փախուստի։

Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 44-198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել