Պնդելով, թե իրենք ամեն օր, ամեն ժամ զբաղված են Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդմամբ՝ Ալենը  լրագրողների հետ զրույցում հեգնել էր.«Մեզ թվում էր 30 տարի, որ մենք պատրաստ ենք և տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, պարզվեց, որ ոչ: Եվս մի նման օրինակ եղավ աշխարհի այլ տեղում,երբ որ մի երկիր կարծում էր՝ աշխարհի ամենամարտունակ բանակն ուներ, բայց գնաց և մնաց ճահիճներում»: 

 

Ալենն ակնհայտորեն ջանացել է փնովել նախկին իշխանությունների այն ջանքերը, որոնց շնորհիվ Հայաստան իսկապես երկար տարիներ համարվում էր տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող երկիրը: Դա փաստ է, և դրա մասին վկայել են նաև օտարները: Թե ինչու է ցանկացել փնովել բանակը Ալենը, պարզ է. կրկին փորձել է իրեն ու Նիկոլին անմեղ հռչակել 44-օրյա պատերազմում արձնագարված պարտության հարցում՝ չցանկանալով գիտակցել մի շատ կարևոր բան: 

 

Իրականում եթե Նիկոլի տրամադրության տակ գտնվեր նույնիսկ ամերիկյան բանակը կամ ասենք ՆԱՏՕ-ի միջուկային ողջ զինանոցը՝գումարած ռուսականը, Նիկոլը կրկին ստորագրելու էր նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը: Փաստ է, որ առնվազը մի քանի շրջան թուրքին է հանձնվել հենց այդ հայտարարությամբ. բանակը, լինելով նույնիսկ դավաճանված, անձնվիրաբար կռվել է, սակայն Նիկոլի վզին Իլհամն ու Մոսկվան դրել են, ու նա ստորագրել է: Ընդ որում՝ հայկական բանակը դիմադրել է ոչ թե միայն ազերիներին, այլև, ըստ էության, մեր դեմ ձևավորված ու մի քանի երկրներից բաղկացած միջազգային կոալիցիային՝ գումարած մերձավորարևելյան ահաբեկիչները: Այս իմաստով բանակն իր պարտքը կատարել է, բայց դավաճանվել է թիկունքից: 

 

Այդ մարտունակ բանակը տարիների դրսևորած քրտնաջանության, «նախկինների» անձնուրացության արդյունք էր, որը մի րոպեում Նիկոլը լցրեց ջուրը՝ նախ ՝պատերզմ հրահրելով, ապա՝ պատերազմում դավաճանելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել