Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպիւլյացիայի։
Նիկոլ Փաշինյան, «վերահաս արհավիրք» ասելով նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին։
Սերժ Սարգսյանն առաջադրվում էր վարչապետ, որ «վերահաա վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։
Ասում ես՝ ինձ չեն զցուշացրել վտանգների մասին։
Չե՞ս ամաչում։
Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին ասել՝ դուք չեք կարող լինել գերագույն գլխավոր հրամապատար։
Աշոտյանն Արմենն է ասել՝ ես չեմ ուզում դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։
Ամբողջ ՀՀԿ ֆրակցիան էր քեզ ասում, որ երկիր կառավարելը քո խելքի բանը չէ, Նիկոլ։
Իսկ դու՞…
Ասում էիք՝ մեր հեղափոխությունը Արցախյան շարժումից կարեւոր է։
Սա նոր Սարդարապատ է։
Ու՞մ դեմ Սարդարապատ։ Արցախ ազատագրողների՞։
Դու էիր ասում՝ ինչ պետք ա, դա էլ բանակցում եմ։
Դու էիր ասում՝ բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ զրոյական՝ սեփական կետից։
Դու էիր ասում՝ Ալիեւը կառուցողական է։
Արհավիրքը դու էիր ու «Սերժ մերժողները»։
Հեռացվելու ես, փրփուրներից կախվելդ անօգուտ է, Նիկոլ Փաշինյան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0k87hmLvMPabXju5TMdvYDi9UvM9kDYYmhorRCgjtwkQNKRXn9WxqRJYMo7TKWBRDl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել