Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է ավելի վաղ հայտնի դարձած այն տեղեկությունը, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական ԶՈւ զինված զինծառայող: Ըստ թուրքերի՝ Փանախով Ռուսլանը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է: 

 

Հայկական կողմի տարաչած տեղեկությունից հայտնի է դարձել, որ ազերի ասկյարը վնասազերծվել է, ինչը նշանակում է, որ նրան ոչ թե ֆիզիկապես լիկվիդացրել են, այլ ուղղակի զինաթափել: Այս պահին, փաստորեն, ունենք փաստացի գերու կարգավիճակում   գտնվող ադրբեջանցի զինվոր, ինչը, նկատենք, լավ լուր  է՝ հաշվի առնելով հայ գերիների հանգամանքը. հարմար առիթ է ստեղծվել՝ փոխանակություն անելու: 

 

Հարցն էլ հենց այն է, թե արդյոք Նիկոլը կգնա՞ այդ քայլին, թե՞ որպես բարի կամքի ժեստ հենց այնպես ասկյարին տուն կուղարկի: Նա դա կարող է անել ոչ միայն այն պատճառով, որ հատուկ զգացմունքներ ունի ադրբեջանցի մայրերի հանդեպ, այլև՝ հաճոյանալու համար նույն եվրոպացիներին. կարող է ազատ արձակմամբ փորձել ապացուցել, որ հավատարիմ է խաղաղութան այն օրակարգին, որը դրվել է նրա վզին: 

 

Այս իմաստով Նիկոլի համար բավական զգայուն իրավիճակ է. եթե հենց այնպես հանձնի, ի ցույց կդնի իր թրքասեր էությունը, չհանձնի, Իլհամը կարող է քթից բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել