Լրատվականներց մեկը փորձել է պարզել, թե վերջերս ակտիվացած այն խոսակցությունները, թե Նիկոլը ջանք ու եռանդ չի խնայում՝ Վրաստանի հետ նույնպես իրականացնելու դեմարկացիա ու դելիմիտացիա՝ պատրաստ լինելով այս անգամ արդեն վրացիներին տալ շատ կոնկրետ տարածքներ (խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին հարող տարածքներին), որքանով են համապատասխանում իրականությանն ու այդ նպատակով ԱԳՆ-ին համապատասխան հարցում է ուղարկել՝ ստանալով մի ասյպիսի պատասխան.«…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»: Միաժամանակ ԱԳՆ-ից ասել են, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում:
Նիկոլը, փաստորեն, որոշել է բոլոր հարևանների հետ հարաբերություններ պարզել, ընդ որում՝ դա անել այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում է բացարձակ անկման պայմաններում, ամենաթույլ վիճակում, երբ ով հասնում, Հայաստանի վրա իր ոտքերն է մարքում:
Վրացիները թերևս որոշել են առիթը բաց չթողնել ու Նիկոլից հնարավորինս շատ բան «քերել». Տեսնում են՝ ինչպես է Իլհամին բավարարում, որոշել են իրենք էլ «բնամթերքից» օգտվել: Մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած հայ-վրացական պատերազմի արդյունքներով, ինչպես հայտնի է, շատ կոնկրետ տարածքներ են անցել Հայաստանի տիրապետության տակ, և վրացիները բնավ դեմ չեն լինի հարկ եղած դեպքում և վիճարկել ասենք Լոռվա պատկանելիության հարցը: Նիկոլը թերևս հենց այդ ուղղությամբ էլ փորձում է տանել պրոցեսը, իսկ ներսում հայտարարելու է, թե բացի թուրքերից մեզ կադաստրի թուղթ պետք է տան նաև մեր մյուս հարևանները, և քանի դեռ նրանք դա չեն արել, Հայաստանը խիստ անորոշ, վիրտուալ մի բան է՝ ասենք սոցիալական կայքերից գրեթե չտարբերվող:

Նիկոլի քաղաքականությունն այնպիսին է, որ շատ շուտով Հայաստանի տարածքների նկատմամբ իրենց հավակնությունների մասին կարող են խոսել նույնիսկ այլ մայրցամաքներում գտնվող երկրներ՝ Չիլիից՝ Նիգ, Ավսրալիայից՝ Բութան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել