Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

 5. 1931 թվականի արտադրության «Բուգատի Թագավորական Քելներ Կուպե» (9.7 միլիոն ԱՄՆ դոլար)


Հապա մի նայե՛ք այս մեքենային, լա՛վ նայեք: Այս լուսանկարում պատկերված մեքենան թողարկված ընդամենը վեց մոդելներից մեկն է: Այս ավտոմեքենան գուցե շատ անհեթեթ տեսք ունի, սակայն դրանում տեղադրված է 12.7 լիտր տարողությամբ շարժիչ: Այս շարժիչը նախատեսված է եղել ինքնաթիռի համար, բայց հետագայում որոշվել է տեղադրել այն այս Բուգատիում: Այս ավտոմեքենան արտադրվել է Մեծ Դեպրեսիայի տարիներին, և այդ ժամանակ լավ չի վաճառվել, սակայն հետագայում այն աճուրդի ժամանակ վաճառվեց 9.7 միլիոն ԱՄՆ դոլարով:

4. 1931 թվականի արտադրության «Duesenberg Model J Long-Wheelbase Coupe» (10.34 ԱՄՆ դոլար)


Ահա Մեծ Դեպրեսիայի ժամանակարջանում արտադրված ևս մեկ ավտոմեքենա, որը աճուրդի ժամանակ վաճառվել է անհավանական գնով: Թողարկման տարում այս ավտոմեքենայի արժեքը կազմում էր  17,000 ամերիկյան դոլար: Պատկերացնու՞մ եք, թե որքան թանկ հաճույք կլիներ ԱՄՆ-ի ամենամեծ ֆինանսական ճգնաժամի շրջանում նման ավտոմեքենա ձեռք բերել: Այս մոդելի ավտոմեքենաներն արտադրվել են չորս տարի շարունակ, և չորս տարվա ընթացքում թողարկվել է այս մոդելի 500 մեքենա: Լուսանկարում պատկերված ավտոմեքենան այդքան բարձր գնով է վաճառվել այն պատճառով, որ այն նախկինում ընդամենը 5 մարդու է պատկանել և օդոմետրի (տարածաչափ) վրա նշված է եղել ընդամենը 12,500 մղոն, այսինքն` այն այնքան էլ շատ շահագործված չի եղել:  

3. 1961 թվականի արտադրության «Ֆերարի 250 GT SWB Կալիֆոռնիա Սփայդեր» (10.9 միլիոն ԱՄՆ դոլար)

Սա Ֆերարի մակնիշի միակ ավտոմեքենան չէ, որ ընդգրկվել է այս ցուցակում:  Սկզբում մենք ծրագրել էինք Ֆերարի մակնիշի ևս մի քանի մեքենա ներկայացնել, սակայն հետագայում մտափոխվեցինք, քանզի միևնույն մակնիշի մեքենայի մասին շարունակ խոսելը կարող էր ձանձրացնել ընթերցողին: Այս մեքենան գուցե ձեզ ծանոթ թվա: Սա այն նույն մեքենան է, որը հայտնի կինոնկարի հերոս Ֆերիս Բյուլլերը գողացավ Քեմերոնի հորից և որով նա հետագայում վթարի ենթարկվեց:    Մյուս անգամ, երբ տեսնեք, թե ինչպես է Քեմերոնը կինոնկարի ավարտին շունիկին պատուհանից դուրս հանում, հիշեք ավտոմեքենայի արժեքի մասին:   

 2. 1968 թվականի արտադրության «Ֆորդ GT40 Միրաժ Կուպե» (11 միլիոն ԱՄՆ դոլար)

Սա երբևէ արտադրված ամենաթանկարժեք ամերիկյան մեքենան է: Ինչպես և 1960-ական թվականների ամերիկյան արադրության այլ մեքաենաները, «Ֆորդ  GT40» ավտոմեքենան նախատեսված է եղել ավտոմրցարշավներում Ֆերարի մակնիշի մեքենաներին արագությամբ գերազանցելու համար: Իսկ ինչու՞ էր հենց Ֆորդ-ը այդքան շահագրգռված Ֆերարիից առաջ անցնել: Պատճառն այն է, որ կազմակերպությունը 1963 թվականին փորձել էր գնել Ֆերարին, սակայն այս փորձը ձախողվել էր: Այսպիսով, երբևէ վաճառված ամենաթանկարժեք ամերիկյան մեքենան արտադրվել է ի հեճուկս Ֆերարիի:   

1. 1957 թվականի արտադրության «Ֆերարի Թեստառոսայի Նախատիպ (Testarossa Prototype)» (16.39 ԱՄՆ դոլար)

Մենք ամենալայն սպառումն ունեցող երկու ավտոմեքենաները ներկայացնում ենք միևնույն հորիզոնականում: Այս երկու ավտոմեքենաներն էլ  պատկանում են միևնույն մոդելին: Հիմնական տարբերությունն այն է, որ դրանցից մեկը երկրորդ ավտոմեքենայի նախատիպն է: 1957 թվականի արտադրության «Թեստառոսա Նախատիպը» վաճառվել է բավականին բարձր գնով:  Չնայած որ այն ընդամենը հետագայում թողարկվելիք ավտոմեքենայի նախատիպն էր, այն ութ տարի  շարունակ շահագործվել է ավտոմրցարշավներում:  Այս մեքենան առանձնանում է նաև շքեղ արտաքին տեսքով: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել