Չնայած համատարած ֆինանսական խնդիրներին` աշխարհում կան մարդիկ, ովքեր այնքան փող ունեն, որ չգիտեն, թե ինչի վրա ծախսեն իրենց փողը: Նրանցից ոմանք ծախսում են իրենց փողը չափազանց թանկարժեք ու անհեթեթ բաների վրա: Դե եթե շատ փող ունես, ինչո՞ւ չծախսել այն քո սիրած բաների վրա, օրինակ`մեքենաների: Իհարկե, թանկարժեք մեքենա գնելու փոխարեն կարելի էր այդ փողը նվիրաբերել բարեգործական նպատակներով, բայց ախր գնածդ մեքենայով ժամում 100 մղոն սլանալու գայթակղությունն ավելի մեծ է:
10. 1904 թվականի արտադրության «Ռոլզ Ռոյս 10 HP» երկտեղանի մեքենա (7.25 միլիոն ԱՄՆ դոլար)

Ցուցակը բացում ենք բավականին հին թողարկման ավտոմեքենայով, որը մինչ օրս մնում է աճուրդի ժամանակ երբևէ վաճառված ամենաթանկարժեք «Ռոլզ Ռոյսը»: Մինչև 1905 թ.-ի արտադրության ոչ մի այլ մեքենայի համար ոչ մի գնորդ երբևէ այնքան գումար չի վճարել, որքան այս «Ռոլզ Ռոյսի» համար: Մինչև 1905 թվականը ավտոմեքենաների մեծ մասը վագոնային անիվների վրա ամրացված վաննաներ էր հիշեցնում: Այնուամենայնիվ, պետք է համաձայնել, որ չնայած հնությանը` այս մեքենայի համար արժե այդքան փող վճարել: Վերջ ի վերջո, ամեն մեքենա չէ, որ 10 ձիաուժ արագություն ունի: Այս մեքենայով դուք կարող եք սլանալ ժամում 25 մղոն (40 կմ) արագությամբ:
9. 1929 թվականի արտադրության «Մերսեդես Բենզ 38/250 SSK» (7.44 միլիոն ԱՄՆ դոլար)

Գերմանացիները միայն ֆրանսիացիներին ահաբեկել գիտեն, դե մեկ էլ մեքենաներ արտադրել: Գերմանական արտադրության այս «Մերսեդես Բենզ» մեքենայով հազիվ թե կարողանաք հաղթանակ տանել ժամանակակից ավտոմրցարշավներում: Տեսքից դատելով` այն առավելագույնը կարող է ծառայել մինչև մոտակա նպարեղենի խանութը հասնելուն: Այս մեքենան ստեղծել է Ֆերդինանտ Փորշ անունով մի մարդ, սակայն նա ամենայն հավանականությամբ ուրիշ ոչ մի հաջողություն չի գրանցել ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում: Հազիվ թե գտնվի մեկը, ով լսած կլինի նրա պատվին «Ֆերդինանտ» անվանված ավտոմեքենայի մասին: Այնուամենայնիվ, այս մեքենայի դիմաց վճարել են 7.44 միլիոն դոլար:
8. 1965 թվականի արտադրության «Շելբի Դայթոնա Կոբրա Կուպե» (7.68 միլիոն ԱՄՆ դոլար)

Մինչև վերջերս այս ավտոմեքենան երբևէ գնված ամերիկյան արտադրության ամենաթանկարժեք մեքենան էր: Այս մեքենայից թողարկվել է ընդամենը 6 մոդել: Դրանք արտադրվել են հռչակավոր Քերոլ Շելբիի կողմից: Այս մեքենան նախատեսված էր GT ավտոմրցարշավներում «Ֆերարի» մակնիշի ավտոմեքենաներին գերազանցելու համար: Հուլիսի 4-ին Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում այն Մեքենա արտադրողների համաշխարհային մրցույթում առաջին տեղը գրավեց:
7. 1937 թվականի արտադրության «Բուգատի 57SC Ատլանտե Կուպե» (7.9 միլիոն ԱՄՆ դոլար)

Այս ավտոմեքենան «Բուգատի» մակնիշի մի այլ ավտոմեքենայի տարատեսակն է: Այս շարքի մեքենաներից միայն 17 մոդել է թողարկվել: Հենց այս պատճառով էլ աճուրդի ժամանակ այն վաճառվել է այդքան բարձր գնով: Աճուրդի շնորհիվ այս ավտոմեքենան գնելու հազվագյուտ հնարավորություն էր ընձեռվել: Ինչպե՞ս կարելի էր բաց թողնել նման հնարավորությունը: Այս նկարում պատկերված «Ատլանտե» ավտոմեքենան ժամանակին պատկանել է տարբեր մեծահարուստների: Մեքենայի տերերից է եղել կազինոների բիզնեսով զբաղվող միլիարդատեր Վիլյամ Հարրան: Այն հանգամանքը, որ նախկինում այս մեքենայի տերերը եղել են մեծահարուստներ, նպաստել է, որ այն վաճառվի այսպիսի բարձր գնով:
6. 1936 թվականի արտադրության «Մերսեդես Բենզ 540 K» «Spezial Roadster» (9.68 միլիոն ԱՄՆ դոլար)

Կրկին հին ու բարի «Մերսեդես Բենզը»: Այս ավտոմեքենան վաճառվել է Փեբլ Բիչի աճուրդի ժամանակ 9.68 միլիոն ամերիկյան դոլարով: Շատերը կարծում էին, որ սա կարող է դառնալ երբևէ վաճառված ամենաթանկարժեք մեքենան: Նրանք մի քանի հիմնավորումներ էին բերում. նախ և առաջ, սա այն փոքրաթիվ մեքենաներից է, որ, արտադրված լինելով Նացիստական Գերմանիայում նախապատերազմական ժամանակաշրջանում, մինչ օրս շահագործելի է: Բացի այդ, այս ավտոմեքենան բավականին շքեղ արտաքին տեսք ունի: Անվանման մեջ «special» բառը (թարգմանաբար` առանձնահատուկ) հատուկ է գրված «z» տառով` այս կերպ գնորդների ուշադրությունը գրավելու համար:
Շարունակելի...



