Lurer.com-ը գրում է.

Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը նշանակված է փետրվարի 29-ին։ Shot-ի տեղեկություններով՝ նրա դին երեկ տեղափոխվել է Մոսկվա և այժմ պատրաստվում է հուղարկավորության։ Արարողությունը կարող է տեղի ունենալ «Բորիսովսկոյե» կամ «Խովանսկոե» գերեզմանատներում։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ «Բևեռային գայլ» ուղղիչ գաղութում։ Նրա  ինքնազգացողությունը վատացել է զբոսանքի ժամանակ։ Նավալնիին առաջին օգնությունը ցուցաբերել է գաղութի բուժանձնակազմը։ Յոթ րոպե անց դեպքի վայր է ժամանել հիվանդանոցի վերակենդանացման խումբը։ Ժամը 14։17-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել