Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար։
Երկուսն էլ դրախտ ու խաղաղություն էին խոստանում։
Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։
Երկուսն էլ ստացան պատերազմ։
Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։
Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ մյուսը՝ հրաժարվում էր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։
Մեկը 2020-ի հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը, իսկ մյուսը՝ փաստացի պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունը։
Երկուսն էլ դա արեցին հավաքական Արեւմուտքի դրդմամբ։
Առաջինի դեպքում մենք կորցրեցինք Արցախը, իսկ թշնանին էլ օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր քառ.կմ։
Երկրորդի դեպքում տարածքային կորուստներն ակնհայտ են /Մարիուպոլ, Մելիտոպոլ, Ավդեեւկա, Դոնբասի մեծ մաս/, իսկ դրական բեկում գրեթե հնարավոր չէ ակնկալել։
Երկուսի դեպքում էլ գործ ունենք «ինքնիշխանական» կոչերով քողարկված պետության գրեթե ոչնչացման հետ։
Երկուսն էլ ատում են Ռուսաստանը, բայց շատ են սիրում Թուրքիան ու Արեւմուտքը։
Երկուսն էլ դեռ չեն «կշտացել» հող հանձնելու ու զոհեր տալու անառողջ մոլուցքից։
Երկուսն էլ «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02JUEe6WEUAriujTevycWoZroDB1aPLqtNhSyZj7vshoVQiag3USXJJqQaNjffQ3eCl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել