Armenpress.am-ը գրում է.
Իսպանիայի դատարանը «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին մեղավոր է ճանաչել Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարության մեջ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն։
Նա դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և ևս 5 տարվա պայմանական ազատազրկման։
40-ամյա հանրաճանաչ ֆուտբոլիստը հերքել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան սեռական ոտնձգություն է կատարել կնոջ նկատմամբ: Նրա փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը։
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ ազատազրկման ժամկետը որոշելիս դատարանը հաշվի է առել Ալվեշի որոշումը՝ տուժողին վճարելու 150.000 եվրո որպես վնասի փոխհատուցում՝ անկախ դատավարության արդյունքից։
Միևնույն ժամանակ դատարանը չի ընդունել Ալվեշի փաստաբանների առաջ քաշած փաստարկը, որ նրան պետք է ավելի մեղմ պատիժ տրվե