Hraparak.am-ը գրում է․

Ես պատասխանատու ուժային մարմիններին կխնդրեի շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է։ Մենք բոլորս ականատես ենք լինում դրան, որ դա շինծու է։ Ձերբակալության օրինաչափությունը նույնպես մի շարք հարցեր է առաջացնում։ Դիմակավորված, 20 հոգով Երևանի կենտրոնում ձերբակալում են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ։ Նրան ձերբակալել են նախագահին սպասարկող մեքենայի միջից։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։


«Այո, ինձ թվում է այս դեպքը իրոք մեծ հարցեր է առաջացնում։ Ինձ թվում է, որ առաջիկայում մենք ստանալու ենք այդ հարցերի պատասխանները։ Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են, որ այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա։ Ուզում են փակել Արցախի հարցը, բայց ինձ թվում է պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ։  Արցախի խնդրի համար, արցախցիների խնդիրների համար պետք է գտնել լուծումներ։ Մինչև այդ հարցը լուծում չստանա, մենք ունենալու ենք այս բաց վերքը  ու այն միշտ արյունահոսելու է»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել