Հայրենավաճառները, հող հանձնողները, գործակալները խոսում են մի ղեկավարի կատարած աշխատանքի մասինա, ում ամբողջ աշխատանքային գործունեության շրջանը առ այսօր նվիրված է Հայի, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը։
Այն աշխատանքը, որը կատարվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, դուք պատկերացնել անգամ չեք կարող, որովհետև դուք ամբողջ իշխանական խմբով եք հեռու թե’ հայրենիքից, թե’ ռազմական գործից և թե’ այդ հայրենիքի համար կատարվող յուրաքանչյուր գործից։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռք բերած սպառազինությունը թշնամուն դուք եք հանձնել ու դրանով նպաստել սահմանների թուլացմանը, Սերժ Սարգսյանի ազատագրած հողերը դուք եք հանձնել թշնամուն, դրանով դարպասները բացել ու այդ արհավիրքը բերել արդեն Հայաստան։
Ձեր «կատարած» ամրաշինական աշխատանքների պատճառով են բանակում զինվորները ինքնասպան լինում, ձեր «կատարած» աշխատանքների հետևանքներով են բարձունքներ հանձնվում, ձեր «կատարած» աշխատանքների արդյունքում են զինվորներ ողջակիզվում ։
Ձեր իշխանությունն է ասում, որ Արցախը Ադրբեջան է , ձեր իշխանությունն է ասում, որ հայկական հողերը անկլավներ են ու ադրբեջանական, միայն Ադրբեջանն ու ձեր իշխանությունն է ասում, որ տասնյակ հազարավոր դասալիքներ ենք ունեցել, միայն Ալիևն ու ձեր իշխանությունն է կողմ, որ Հայաստանում Սահմանադրություն փոխվի։
Հ.Գ Միայն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էր Ալիևը ասում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3531207843859485/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել