Lurer.com-ը գրում է.

Նորվեգացի պատգամավոր Մարիուս Նիլսենն առաջադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտնում է dailymail.co.uk-ը։

Մասկի հիմնադրած տեխնոլոգիական ընկերությունները զարգացնում են մարդկության գիտելիքները Երկրի և տիեզերքի մասին և հնարավորություն են տալիս հաղորդակցվել ողջ մոլորակով մեկ, ասել է Նիլսենը:

Պատգամավորը նաև հայտարարել է, որ Մասկին կարող է մրցանակ շնորհվել «խոսքի ազատության և սեփական տեսակետն արտահայտելու հնարավորության պաշտպանության համար»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել