88-ի այս օրը Երևանում սկսվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն արցախահայության։ Հետագա տարիներին եղավ այն, ինչ մենք կոչեցին Արցախյան ազատամարտ։ Ցավոք, բայց մենք Արցախը մեր գիտակցության մեջ չազատագրեցինք։ Շատերի սրտերում այն այդպես էլ զուտ հողակտոր մնաց։ Անգամ այն ազատագրողներից ոմանց համար Արցախը դարձավ զուտ շահի ու եկամտի աղբյուր։
88-ի այս օրը գժի տեղ կդնեին այն մարդուն, ով կասեր, որ մենք ազատագրելու ենք Արցախը, հետո լուռ հանձնելու, հետո ուրանալու։ Էն աստիճան ուրանալու, որ սկսելու ենք պետական մակարդակով չարտասանել Արցախ անունը, հանել քարտեզները դպրոցներից ու պետական հաստատություններից, ուրանալ հնարավոր բոլոր ձևերով, որ թրքին հաճելի լինի։
Ես միշտ ասել եմ, որ Արցախն իրապես Հայրենիք համարեցին Արցախի համար զոհված տղերքը։ Իրանք ամենաանկեղծ սիրով սիրեցին այն։ Հավերժ փառք Արցախի համար ընկած նահատակներին, հավերժ խոնարհում Արցախը հայկական պահել փորձողներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid033AF7ZWU1SwrUo9oyJxJT8rhXqrvRxza8oWjTpfaJ5vD6C59FiuWWcpJkLrpMURZTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել