Գեւորգյանի խոսքով՝ գյուղապետերն էլ մեծ անելիք ունեն, Հայաստանում չի մնացել գյուղ, որ սահմանակից չլինի թշնամուն։ «Բոլոր գյուղապետերը մենակ մի բանով են զբաղված՝ լույս քաշեն, ճամփա սարքեն, դա սովորական աշխղեկի պարտականություն է։ Իմ ջոկատը՝ «Լճափը», պատերազմում 3 զոհ է տվել, առյուծ տղերք։ Զոհվելիս Հենիկ Գեւորգյանը ծառայակից ընկերոջն ասել է՝ ոչ թե դիակս կհանեք, այլ՝ զենքս, որ թուրքը հանկարծ իմ ավտոմատից հայ չխփի։ Մարդու մտածողության գերագույն աստիճան է, նա պիտի սրբացված վիճակում լիներ, այսօր ոչ մեկը հաշվի չի առնում արիական ոգով տղերքին։ Արդյո՞ք պարտության պատճառը նաեւ այն չէ, որ բոլոր զինվորներն անտեսվեցին»,- ասում է նա։ Անհրաժեշտ է ներքին կազմակերպվածությունը բարձրացնել։
«Պատերազմ սկսվեց՝ բոլորը կվազվզեն, մեկը գյուղապետին ման կգա, մյուսը՝ հաշվապահին, էն երրորդը զորակայան կվազի։ Բոլորը պիտի պատրաստ լինեն։ Էսօր իրենց երեխեքին փախցնում են, որ չկռվի, ու հենց փախցնողները հերոսներ են դառնում։ Զենքը ձեռքները 65 հոգի հանձնվեց 6 թուրքի։ Գերությունից հետ են եկել, ասում են՝ հերոսները եկան։ Այ անասուններ, 70 անգամ գնացել եմ պատերազմ՝ հետ եմ եկել, մի անգամ ինձ մարդավարի չեք դիմավորել, իսկ նրանք, որ հանձնվել են թուրքին, հերոսնե՞ր են»,- զայրացած հիշում է Խծաբերդի դեպքերը եւ հետեւություն անում՝ մեր պարտության մեջ չեն գնահատում իրական հերոսներին։ «Հաջորդ ընտրություններին էս իշխանության հետքն անգամ չպիտի լինի, պիտի ավլես լցնես մի էնպիսի տեղ, որ հանկարծ դուրս չգան, չծլեն, քոքները վերանա։ Դպրոցից պիտի սկսվի արմատական փոփոխություն։ Ես չեմ ասում՝ ատելություն սերմանեք երեխաների մեջ, բայց սովորեցրեք՝ ատել իմանալ։ Մենք ոչ միայն կարգին սիրել չգիտենք, այլ նաեւ կարգին ատել։ Երեխեքին ի՞նչ են սովորեցնում դպրոցներում... Փողոցից բռնած թափառականներին չպետք է դարձնել նախարար»,- ասում է ազատամարտիկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



