Emedia.am-ը գրում է.
Մադամ Տյուսոյի թանգարանի Վաշինգտոնի մասնաճյուղը հանրությանն է ներկայացրել Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի մոմե արձանիկները։
Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթի բլոգը։ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների արձանիկները պատրաստելու համար, թանգարանի մասնագետներից պահանջվել է մոտ 4 ամիս։
Նշենք, որ Ուիլյամն ու Քեյթը թագավորական ընտանիքի առաջին անդամները չեն, որոնց արձանիկները ներկայացրել է թանգարանը։ Թանգարանը ներկայացրել է Եղիսաբեթ II թագուհու ավելի քան 20 արձանիկ։ Պատրաստվել է նաև արքայազն Չարլզի կնոջ՝ Քամիլա Պարկեր–Բոուլսի արձանիկը։
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=44381/madam+tyuso-n+nerkayacrel+e+argayaznvo%D6%82ilyami+ev+geyt+midltoni+mome+ardzaniknery
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել