Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Հանդիպման մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հանդիպել էր նաև Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մյունխեն է մեկնել փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նշված է պետքարտուղարի մյունխենյան օրակարգում:
Պետքարտուղարության հրապարակման համաձայն՝ եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել