Մինչ Ադրբեջանն ինքնագոհ խոսում է այն մասին, որ հաջորդ առիթով էլ նույն կերպ է վարվելու և կոշտ հարված հասցնելու` նկատի ունենալով Ներքին Հանդի վերջին ողբերգական դեպքերը, Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են:
Այն, որ ցանկացած միջադեպից հետո համապատասխան կառույցները աշխատում են` տեղի ունեցածը դետալային պարզելու համար, գիտեն խնդրին քիչ թե շատ ծանոթ անձինք:
Բայց 4 զոհ ունեցած երկրի կառավարչի ողջ խոսույթը գլուխ կախ Ադրբեջանին գոհացնելն է:
Այս ամենից դուրս, գարշանք են առաջացնում Փաշինյանի «տակ» գտնվող այն անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով, հանրությանն ամենակեղտոտ ձևով ուզում են համոզել, թե` վատ է, որ դեպք է եղել, սակայն կարևորն անցավ գնաց` ի՞նչ հակազդել, ի՞նչ պատասխան, անցավ գնաց և այլն:
Ի՞նչը անցավ, ոչինչ էլ չի անցել: Մեկի որդին, մեկի ամուսինը, մեկի հայրը զոհվեց, ավելին` Ադրբեջանը հոխորտում է, որ հաջորդ անգամ էլ առիթ կգտնի ու նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են, որ պետք է դեմքներիս թուքը մաքրենք ու գլուխներս կախ սպասենք հաջորդ արյունոտ միջադեպին:
Շակալներ, որոնց համար հայրենիքի պաշտպանների կյանքն արժեք չունի, կարևորն իրենց շպրտված գումարները ժամանակին ստանում են, փորներն էլ կուշտ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02ELJ4YiV6x2MZCwhV2uuyWreM6b2EmCW9fkbMxiZZWBggWAaBc55YgGCcd3KSRck5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել