Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի:
Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ.-ի ընթացքում, արդեն անհիշելի է:
Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից, նույն դեմքով, անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ այն պահանջի կատարումը խաղաղության հնարավորություն կստեղծի:
Սակայն ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում, հազարավոր կորուստներ գրանցում, իսկ հետո ճիշտ նույն դեմքով համոզում հանրությանը, որ կրկին ստիպված են երկիրը տանելու նոր կորուստների ճանապարհով:
Փաշինյանն ամեն դեպքում մի հարցում անկեղծ է:
Ասում է` եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է` խաղաղության երաշխիք չկա, ինքն էլ ինչպես միշտ ո´չ մեղավոր է լինելու, ո´չ էլ պատասխանատվություն կրելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0UR5T9DmVyhzCkwhs2V5VfcMEc7HVRbcaVbiWHFZHqVTCFG23EB8wVozDKgK3HKzXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել