Ալենի հարսին Նիկոլը որոշել է ազատ արձակել. դատախազը փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ նրանց տված ցուցմույնքներն ու առերեսումներն են օգնել, որպեսզի Սիմոնյան Ալենը սկսի գիշերները հանգիստ քնել:

Կարծել, թե Ալենի հարսին տուն են ուղարկել առանց Նիկոլի ներքին հրահանգի, միամտություն է, ուղղակի հիմա մնում է հասկանալ, թե որն էր այս թատրոնի իմաստը, մի՞թե ասենք Ալենի մասնակցությամբ ներքին հեղաշրջման հնարավարությունն էր,որ դիվադադար էր արել Նիկոլին՝վախ գցելով նրա երկչոտ սիրտը: Ի՞նչ փոխվեց, Ալենը դադարե՞ց ռուսների սիրելին լինել, թե՞ «Խփիր յուրայիններիդ, որ օտարները վախենան» օպերացիան այսքանով ավարտվեց:

Բոլոր դեպքերում Ալենի գործերը չեն կարող բավարար գնահատվել՝ հատկապես հաշվի առնելով մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, ըստ որոնց՝ չի բացառվում, որ անգամ քննարկվի Ալենի հրաժարականի հարցը:

Առաջիկայում ավելի լավ պարզ կդառնա ՝ որն էր Ալենի հարսի հետևից ընկնելու իրական՝ գուցե դեռևս չերևացող պատճառը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել