Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, բավականին հետաքրքիր և ստեղծված իրավիճակին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում:
Արմենն առաջարկում է 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթաց սկսել:
Առաջարկի հիմնավորումները բազմաթիվ են` հանուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության նահատակվելու վեհ գաղափարի ամրագրումից մինչև Հայաստանի ու Արցախի համար պայքարի կարևորության հաստատում:
Փաշինյանական թշնամական թեզերն այն մասին, թե մեր մարտիկները «հանուն ոչնչի են զոհվել», ոչ միայն քարոզչական մակարդակում պետք է հերքել ու ոչնչացնել, այլ մեր նահատակների անձնազոհությունը պետք է արժևորել և բարձրացնել լրիվ այլ հարթություն:
Սա ենթադրում է ոչ միայն հասարակական, քաղաքական մակարդակում քննարկումների ծավալում, այլ վերջնարդյունքում` բոլոր փաստարկներով/հակափաստարկներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացում:
Երկրում տեղի ունեցող` բոլոր ուղղություններով, զանգվածային անկումային գործընթացները, որոնք վառ արտահայտված են հատկապես ազգայինի ու հայ ինքնության դեմ ծանր հարվածներով, պետք է կանգնեցվեն և դրանում, անկասկած, իր ծանրակշիռ դերը պետք է ունենա Հայոց Եկեղեցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0qX6s1Jzv74z3FJHaHaMRDrmNCDDLGxwaxhyHa1odnLw22HSKjKVemW6zE35c9gVal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել