Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակը սովորականից մարդաշատ էր: Պատճառը «Դու միայնակ չես» նախաձեռնությունն ու նախաձեռնության շուրջ միավորված մարդիկ էին կանադացի երաժիշտ Ջեյսոնի գլխավորությամբ: Ջեյսոնի բարեգործական համերգը մի նպատակ ուներ՝ երաժշտության միջոցով մարդկանց հաղորդակից դարձնել բարիք գործելու այն գաղափարին, որն իր մեջ կրում է «Դու միայնակ չես» նախաձեռնությունը: Համերգի ողջ ընթացքում նախաձեռնությանը միացած գեղեցկուհիները երաժշտասեր անցորդներին պատմում էին «Դու միայնակ չես»-ի նպատակի ու անելիքների մաին: Համերգի կազմակերպիչները միջոցառումը համարում են ստացված: Նրանց խոսքերով մի քանի տասնյակ մարդ տեղում ցանկություն է հայտնել միանալ նախաձեռնությանը:

Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ ակցիային և անապահով մարդկանց օգնելու ցանկություն ունեն, կարող են զանգահարել 095 88 04 75 (Լիլիթ) կամ այցելել Խանջյան 13, 4 հարկ` Individuum casting-ի գրասենյակ: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել