Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացրած մարտական գործողություններից փոքր քարոզչական տեսանյութ են հրապարակել, որտեղ բնականաբար փորձել են ֆիքսել իրենց զինծառայողների «հերոսական դրվագները»:
Իրականում այդ ու բազմաթիվ այլ տեսանյութեր ավելի շատ կամ զուգահեռ, ևս մեկ անգամ ապացուցում են Արցախի Պաշտպանության բանակի, այլ ռազմականացված կառույցների, կամավորների անձնազոհ գործողությունները` չափազանց անհավասար մարտերում «բոյ տալու» և ադրբեջանցիների առաջխաղացումն առնվազն դանդաղեցնելու նպատակով:
Սեպտեմբերյան մարտերի հետևանքով 200-ից ավելի մարդ է նահատակվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, բայց այդ մարդիկ (կամ նրանց մեծ մասը) նույնիսկ զոհվածի կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են:
Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը, սակայն պետությունը բոլոր առումներով բացակայում են նրանց կյանքից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0gjCVparysVdNJrccrvXokYJDbGg5hTGp3Eo9Pu89PSxDhTaNBkEkRvrQh5CehuWNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել