Factor.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։
«Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է»,– գրում է կայքը։
Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ, ով հաստատել է՝ դրոշը մի քանի ժամով հեռացվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նյութի աղբյուր՝ https://factor.am/737585.html?fbclid=IwAR3k2qUmdEvB7dea0GDSLNifzWdjlpTQHDRTe9G20Gn6yEMcFubNjdtbz3A
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել